Գլխավոր Հասարակություն Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

18
0

Կատարի Պետությունը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը, այս մասին հայտարարվել է Կատարի  էմիրի դիվանում Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։

Նա նաև վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։