Գլխավոր Շոու-բիզ Կատրին Դենյովը հոսպիտալացվել է

Կատրին Դենյովը հոսպիտալացվել է

19
0

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սրտի լուրջ անբավարարության պատճառով երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է  Le Parisien-ը:

Հրապարակման համաձայն, դերասանուհուն «ծանր վիճակում» տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը: Մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրա դեպքում «խորքային հետազոտություններ» են անհրաժեշտ եղել:

Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրների հաղորդմամբ, 76-ամյա Դենյովի ինքնազգացողության վատացման պատճառը չափազանց ծանրաբեռնված գրաֆիկն է եղել:

Իր կարիերայի ընթացքում Դենյովը նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում: