Գլխավոր Մամուլ Կարագի գները միջազգային շուկայում բարձրացել են․ «Ժողովուրդ»

Կարագի գները միջազգային շուկայում բարձրացել են․ «Ժողովուրդ»

8
0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում մարտի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.1 դոլարով: Այն փետրվարի 20-ի դրությամբ կազմել է 4 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 3.8 դոլար:

Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3540 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4120 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 7.2 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 3 դոլարով ավելի: Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան եւ է՛լ ավելի չի թանկացնի այն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօվա համարում։