Գլխավոր ժամանց Կարինա Իգնատյանը՝ «Մանկական Եվրատեսիլ-2019»-ի ֆավորիտներից

Կարինա Իգնատյանը՝ «Մանկական Եվրատեսիլ-2019»-ի ֆավորիտներից

23
0

«Եվրատեսիլի» Wiwibloggs ֆան-կայքի հարցումների համաձայն՝ Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը «Մանկական Եվրատեսիլ-2019»-ում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ այն կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցա քաղաքում։

Իգնատյանի օգտին քվեարկել է հարցվածների 16,96%-ը։ Մրցույթին Կարինան հանդես է գալու «Colours of your dream» երգով։

Մանկական Եվրատեսիլի ֆավորիտ է ճանաչվել Տատյանա Մեժենցեւա եւ Դենբերել Օօրժակ դուետը Ռուսաստանից՝ ստանալով հարցման մասնակիցների 20 տոկոսի հավանությունը։ Երրորդ տեղում Սերբիայի ներկայացուցիչ Դարիա Վրաչեւիչն է (11,7%)։

Հիշեցնենք, որ հաղթանակի համար պայքարելու են աշխարհի 19 երկրների ներկայացուցիչներ։