Գլխավոր Քաղաքական Կարմիր գիծն անցնում էին, երբ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ

Կարմիր գիծն անցնում էին, երբ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ

17
0

Կարմիր գիծը հատվում էր այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին ստիպում էին հրաժարական տալ նոր Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Այն, որ ՀՀԿ-ականները Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում են ստալինյան բռնաճնշումների հետ, Վլադիմիր Կարապետյանը ցինիկ հայտարարություններ համարեց․ «Իրենք ամեն բան արել են իրենց կուսակցական ընկերոջը ՍԴ դատավոր հավերժ ընտրելու համար: Նրանք շատ լավ գիտեն, թե ով է Հրայր Թովմասյանը, որը լավ տեղյակ է այն հանցագործությունների շարքի մասին, որոնք այն ժամանակ տեղի են ունեցել, եւ արել են այդ կուսակցության շատ  ներկայացուցիչներ: Սրանով է պայմանավորված նրանց աջակցությունն իրենց վերջին մոհիկանին»:

Վարչապետի մամուլի խոսնակը շեշտում է՝ հանրապետականները քաջ գիտակցում են, որ փոփոխությունները, որոնք անպայման գալու են նաեւ ՍԴ, «ամբողջությամբ մերկացնելու են նաեւ այն ժամանակաշրջանի խախտումները, որոնց կառչելով՝ ՀՀԿ-ի մնացորդները փորձում են պահպանել իրենց փոքր ազդեցությունը, որը դեռ կա»:

Պնդումներին, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելով, նրա հայրական տուն ԱԱԾ քննիչների այցով կարմիր գիծ է հատվում, նա պատասխանել է․ «Կարմիր գիծը անցնում էին այն ժամանակ, երբ ՍԴ նախկին նախագահին Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ ստիպում էին հրաժարական տալ, որ Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Թող պատմի, հանրությանը ներկայացնի, թե ինչպես է ընտրվել ՍԴ նախագահ, ինչպես է աջակցել Սերժ Սարգսյանին, որ այնպիսի Սահմանադրություն ներկայացվեր հանրությանը, որ երաշխավորեր նրա հավերժ կառավարումը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ