Գլխավոր Հայաստան Կարևորի մասին. Հովսեփ Պատվականյան

Կարևորի մասին. Հովսեփ Պատվականյան

21
0

Տնտեսագետ Հովսեփ Պատվականյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱԺի այսօր ընդունած նոր կարգավորումների համաձայն 2020 թվականի մարտի 1-ից՝
արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայություններն ազատվում են ԱԱՀ-ից, այդ թվում նաև՝ շուկա-ստեղծողի ծառայությունները,
բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարներն ազատվում են եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, իսկ եթե թողարկողը բանկ է, ապա միայն այն դեպքում, եթե պարտատոմսը թողարկվել է երկու և ավելի տարի ժամկետայնությամբ,
բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններն ազատվում են եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից,
պետական դրամային պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից,
ընկերությունների կողմից եվրապարտատոմսերի թողարկման դեպքում որպես պարտադիր պայման կիրառվող փոխառությունների գծով վճարումներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից»։