Գլխավոր Առողջապահություն Կբացվի մանկական էնդոկրին  բաժանմունք «Մուրացան» ԲԿ-ում

Կբացվի մանկական էնդոկրին  բաժանմունք «Մուրացան» ԲԿ-ում

32
0
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ նոյեմբերի 14-ին, ժամը 13։30-ին «Մուրացան»  համալսարանական հիվանդանոցում (Մուրացանի փող., 114 շենք (Էրեբունի վարչ. շրջան)) բարեկարգված պայմաններով կբացվի Հայաստանում միակ մանկական
էնդոկրին  բաժանմունքը։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի
Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական
հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ
հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 526 երեխա։
Համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային
անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող
երեխաները։ Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքի բացմանը
ներկա կլինեն անվանի բժիշկներ, ինչպես նաև կլինիկայում բուժում ստացող երեխաները։