Գլխավոր Իրավական Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. Նաիրա Զոհրաբյան

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. Նաիրա Զոհրաբյան

42
0

ԱԺ հերթական նիստում այսօր քննարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նախագծի, տնային և անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենի կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով , որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, նրան կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը,կենդանիների մարտերի կազմակերպումն ու իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը և այլն պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով 1-3 ամիս կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ