Գլխավոր Լուրեր Կլինի՞, որ այսուհետ դուք ոչինչ չձեռնարկեք.Լևոն Զուրաբյան

Կլինի՞, որ այսուհետ դուք ոչինչ չձեռնարկեք.Լևոն Զուրաբյան

5
0

levon-zura

 

«Կլինի՞, որ այսուհետ դուք ոչինչ չձեռնարկեք: Ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմն այևս նախաձեռնություն չունենա արտաքին քաղաքականության մեջ»,- Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին դիմել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ իշխանությունների վերջին երկու խոշոր նախաձեռնությունները՝ հայ-թուրքական արձանագրություններն ու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ձախողվեցին, հետևաբար այս իշխանություններն ավելի լավ կլինի, որ այլևս ոչինչ չձեռնարկեն:

Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Առ այսօր մենք ասում ենք, առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունների վավերացում և կյանքի կոչում: Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց այնտեղ, որ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում: Թուրքիան ինքը փորձում էր ցույց տալ, որ պրոցեսներ կան, ինչը բացարձակ չի համապատասխանել իրականությանը»:

ԱԳ փոխնախարարը միաժամանակ նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները չեն դադարել: «Շարունակելու ենք, գնալու ենք այնքան, որքանով դա չի հակասում Մաքսային միությանը: Ես չեմ հավատում, որ այդ աշխատանքը ջուրն է ընկել, ավելին, դա շարունակական է լինելու»,- ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերվում է իշխանությունների՝ ոչինչ չձեռնարկելու կոչին, Քոչարյանը ասել է. «Դա ամենահամարձակ նախաձեռնությունն է, որ կարող ենք անել, մենք այդ համարձակությունը չունենք»:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ