Գլխավոր Քաղաքական Կհամարեմ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կազատվենք «ժանգոտ բուտկաներից» և մեքենաների «ռամաներից»

Կհամարեմ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կազատվենք «ժանգոտ բուտկաներից» և մեքենաների «ռամաներից»

6
0
Գիտեք` առաջիկայում Ryan Air-ը չվերթներ է սկսելու Գյումրի, ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրու ռազմավարական զարգացման հեռանկարին։ Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով աղքատության հաղթահարման մասին։
 
Վարչապետը շեշտեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,- ասաց նա:
 
Վարչապետը նշեց, որ մեկ առիթով ասել է և հիմա ևս կրկնում է՝ կհամարեմ, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կարողանանք ազատվել «ժանգոտ բուտկաներից» և մեքենաների «ռամաներից»:
 
«Սա շատ կարևոր բան է, այս հոգեբանությունը շատ բան է կանխորոշում»,- ասաց նա և նշեց, որ ինքն էլ այնպիսի մեքենա է ունեցել, որից դժվար է եղել ազատվել, բայց այդ որոշումները պետք է կայացնել: