Գլխավոր Հասարակություն Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

12
0

Մեկնարկել է «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում:

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի նաև սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորմանը վերաբերող բաղադրիչ:

ՊԳԿ փորձագետ Միրզեթ Սաբիրովիչը ՍԱՏՄ դահլիճում հավաքված անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի պատասխանատուներին և այլ շահագրգիր անձանց ներկայացրել է անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի ռիսկերի վերլուծությանը վերաբերող միջազգային փորձը: Նա կարևորել է սեմինարների միջոցով նախատեսվող մասնագիտացված ստորաբաժանումների կրթումը և վստահեցրել, որ ծրագրի վերջնարդյունքում կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ