Գլխավոր Աշխարհ Կմասնակցի՞ Ռուսաստանը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին

Կմասնակցի՞ Ռուսաստանը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին

11
0

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովը բանաձև է ընդունել Մեծ յոթնյակին Ռուսաստանի մասնակցության դեմ:

Այս մասին նշված է փաստաթղթի հեղինակներից կոնգրեսական Ալբիո Սայրեսի պաշտոնական կայքում:

Հաղորդվող տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը չպետք է մասնակցի Մեծ յոթնյակին մինչև չհարգի հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և պահպանի ժողովրդավարական հանրությունների չափանիշները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել 2020 թվականի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, որը կայանալու է ԱՄՆ-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ