Գլխավոր Հասարակություն Կյանքից հեռացել է միջուկային անվտանգության ոլորտի առաջատար մասնագետ Ռաֆայել Հարությունյանը

Կյանքից հեռացել է միջուկային անվտանգության ոլորտի առաջատար մասնագետ Ռաֆայել Հարությունյանը

84
0

Վախճանվել Է Ռուսաստանի եւ աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ Ռաֆայել Հարությունյանը: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ռուսական ՏԱՍՍ գործակալությանը։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային Էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ի ներկայացուցիչը, որտեղ աշխատում Էր հետազոտողը:

«Խորը վշտով հայտնում ենք, որ դեկտեմբերի 9-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել Է առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտի ժամանակի ու վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ»,-ասել Է ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ի ներկայացուցիչը:

Ռաֆայել Հարությունյանը 1978 թվականին ավարտել Է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դոկտորական դիսերտացիա Է պաշտպանել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառում: 1985 թվականին իր գիտական աշխատության համար Լենինյան կոմերիտմիության մրցանակ Է ստացել գիտության ու տեխնիկայի բնագավառում: 2014 թվականին գիտության ու տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր Է դարձել Ռուսաստանի բնակչության եւ տարածքների ռադիացիոն անվտանգության ապահովման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար: Ռաֆայել Հարությունյանը Ռուսաստանի առաջատար մասնագետներից մեկն Էր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների ուսումնասիրման բնագավառում:

ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ-ում նա զբաղվում Էր ռադիացիոն վթարների ռադիոլոգիական հետեւանքների կանխատեսման կոմպյուտերային համակարգերի ստեղծմամբ եւ բնակչության պաշտպանության, ռադիացիոն եւ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանձնարարականների մշակմամբ, մասնակցում Էր միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի խոշորագույն միջազգային նախագծերին, գիտատեխնիկական տարբեր խորհուրդների անդամ Էր, «Ռոսատոմ»-ի հանրային խորհրդի եւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի անդամը: Գիտնականը հրապարակել Է 170-ից ավելի գիտական աշխատություններ: