Գլխավոր Հասարակություն Կողբավանը խմելու ջուր կունենա

Կողբավանը խմելու ջուր կունենա

15
0

Կողբավան համայնքը կապահովվի խմելու ջրով. Կողբավանում խմելաջրի համակարգ երբևէ չի եղել:

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կողբավան համայնքում շարունակվում են խմելու ջրի խորքային հորի հորատման, հոսանքագծի և ջրագծի կառուցման աշխատանքները՝ հայտնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Ինչպես գրում է armradio.am-ը, ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 78 մլն 055.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 46 մլն 833.43 հազար դրամ (60%), իսկ համայնքի մասնակցությունը` 31 մլն 222.3 հազար դրամ (40%):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: