Գլխավոր Իրավական Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեց

Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ արձակվեց

24
0

Կոնստանտին Տեր-Նակալյան նույնպես ազատ արձակվեց: Քիչ առաջ ազատ է արձակվել նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: Հայտնում են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից:

Մալյանը հայտարարել է, որ իր մոտ արգելված իր չեն հայտնաբերել: Նրա խոսքով՝ իր ընկերներն էլ երեկոյան ազատության մեջ կլինեն:

«Զենքեր չգտան, որովհետև ես զենքեր չունեմ։  Օրինական որսորդական հրացան ունեմ, բայց դժվար դրանով փողոցում ման գայի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը։