Գլխավոր Աշխարհ Կոչ եմ անում անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը. Մենենդես

Կոչ եմ անում անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը. Մենենդես

488
0

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը շարունակում է մնալ միջազգային, մասանվորապես՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հայաստանի քաղաքակական ու պատմական հարաբերությունների կիզակետում:

Ինչպես արդեն գրել էինք, ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը «վետո» է դրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վրա՝ պահանջելով չընդունել այն:

Մինչդեռ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես քվեարկել բանաձևի օգտնի:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսը ելույթ է ունեցել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթից մեկ ժամ հետո:

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը՝ հայտարարելով, որ այդ քվեարկությունը «թուրք ազգին մեծ վնաս է հասցրել»:

Էրդողանը նշել է, թե Թուրքիան «թաքցնելու ոչ մի բան չունի», եւ որ հարցը պետք է թողնել պատմաբաններին:

«Ես հավատում եմ, որ Սենատը Միացյալ Նահանգներին դուրս կբերի այս արատավոր շրջանից»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Սենատոր Մենենդեսը նախագահ Էրդողանին հստակ ուղերձ է հղել այն մասին, որ նա չի կարող շարունակել լռության իր դավադրությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը:

«Ես հենց նոր հանդիպեցի (Թուրքիայի նախագահ — խմբ.) Էրդողանի եւ (ԱՄՆ — խմբ.) նախագահ Թրամփի հետ եւ խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- ասել է Գրեմը Սենատի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ։