Գլխավոր Հասարակություն Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

20
0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված աշխատանքային հանդիպում է անցկացրել ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, խորհրդականներ, ոլորտը կարգավորող համապատսախան վարչությունների մասնագետներ: Այդ մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Օրակարգում երկու հիմնական հարցեր են եղել.

-Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում
-Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում:

Նշվում է, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

-Հրազդանում՝ «Հանիավան սփրինգ» ՍՊԸ, հեռ. 093.218-384
-Արամուսում՝ «Կարինե Առաքելյան» Ա/Ձ, հեռ. 093.984- 613
-Արզնիում՝ «Արզնի մսամթերք» ՓԲԸ, հեռ. 091.486- 539
-Ջրվեժում՝ գ. Զորաղբյուր՝ «ՋՕՐ» ՍՊԸ, հեռ. 093.246- 494:

Կոտայքի մարզում գործող թռչնի սպանդանոցներն են

-Նոր Գեղիում՝ «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, հեռ. 091.409- 335
-Գետամեջում՝ «Գետամեջ» ՍՊԸ, հեռ. 091.014- 020:

Զորավանի սպանդանոցային ընկերությունում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

Մարզպետարանը հայտնում է, որ սպանդանոցային ընկերություն հիմնելու և այս հարցի վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալու ընթացակարգերի մասին կտեղեկացնենք առաջիկայում: