Գլխավոր Հասարակություն Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ. ՀՀ կառավարություն

Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ. ՀՀ կառավարություն

17
0

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ  այսօր Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել  նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը:

«Ծրագրի արժեքը 125.4 մլն դրամ է, որի 50%-ի ֆինանսավորումը իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում, իսկ մյուս 50%-ը՝ համայնք-մասնավոր հատվածի համագործակցությամբ:

Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ զրոյից, իսկ 7-ը ՝ հիմնանորոգվում են»։