Գլխավոր Աշխարհ Կորոնավիրուսից աշխարհում բուժվել է 114 858 մարդ. CSSE

Կորոնավիրուսից աշխարհում բուժվել է 114 858 մարդ. CSSE

20
0

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում մահացել է 21306 մարդ։ Այս մասին հայտնում է համապատասխան հաշվարկներով զբաղվող Ջոն Հոփկինսի համալսարանը, որը տվյալներ է ստանում տարբեր երկրների Առողջապահության նախարարություններից։

Աշխարհում կորոնավիրուսից մահվան ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Իտալիայում։ Այնտեղ մահացել է 7503 մարդ։ Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում Իսպանիան է՝ 3647։ Չինական Հուբեյ նահանգում, որտեղից էլ սկիզբ է առել վիրուսի տարածումը, գրանցվել է մահվան 3169 դեպք։ Իրանում արձանագրվել է մահվան 2077 դեպք։

ԱՄՆ Ջոն Հոփկինսկի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուս է հայտնաբերվել 471 783 մարդու մոտ։ Վարակվածների ամենամեծ թիվը բաժին է ընկնում Չինաստանին (81 727): Իտալիայում վարակը հայտնաբերվել է 74 386 մարդու մոտ։ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 69 171 դեպք։