Գլխավոր Հայաստան Կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած խմբերին պետք է թիրախավորենք ու օժանդակենք. Մհեր Գրիգորյան

Կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած խմբերին պետք է թիրախավորենք ու օժանդակենք. Մհեր Գրիգորյան

24
0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց կորոնավիրուսի հետեւանքների համապարփակ միջոցառումների ծրագիրը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ աջակցության ուղղությունները երեքն են:

«Սպառման դեֆորմացման պարագայում կա նաեւ որոշակի լիկվիդայնության անկում համակարգում, եւ ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների ու միջոցառումների շարք, որով այդ խնդիրը կչեզոքացնենք»,-նշեց փոխվարչապետը:

Երկրորդ ուղղությունը կորոնավիրուսի հետեւանքով աշխատանք կորցրած խմբերն են, որոնց մենք պետք է թիրախավորենք ու օժանդակենք։

Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է։

Կառավարությունը բաց է ծրագրի հանրային քննարկման համար՝ թե՛ մասնագիտական, թե՛ հանրային հարթակում։