Գլխավոր Աշխարհ Կորոնավիրուսով վարակված «Արսենալի» մարզիչն առողջացել է

Կորոնավիրուսով վարակված «Արսենալի» մարզիչն առողջացել է

14
0

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան տեղեկացրել է, որ առողջացել է կորոնավիրուսից, և արդեն ամեն ինչ լավ է:

«Պահանջվեց 3-4 շաբաթ, որպեսզի ախտանիշներն անցնեն: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Ավելի շատ էներգիա ունեմ: Հիմա իսկապես լավ եմ զգում: Ամեն ինչ շատ արագ եղավ: Երեքշաբթի օրը ինձ վատ զգացի: Մարզումից հետո էլ ինձ զանգահարեցին և ասացին, որ «Օլիմպիակոսի» նախագահ Էվանգելոս Մարինակիսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Իսկ ես պատմեցի, որ ինձ այդքան էլ լավ չեմ զգում:

Մեր ֆուտբոլիստներից շատերը շփման մեջ էին մտել «Օլիմպիակոսի» խաղացողների հետ: Նախորդ շաբաթ հանձնեցի թեստ, իսկ ուրբաթ օրը ախտորոշումը եղավ: Ակնհայտ էր, որ նրանք, որոնք շփվել էին ինձ հետ, պետք է կարանտինի ուղարկվեին: Այդպիսով, բոլոր հանդիպումները պետք է հետաձգվեին»,- պատմել է իսպանացի մարզիչը: