Գլխավոր Հասարակություն Կրակոց՝ Աբովյանում. գողերից մեկը բռնվել է, երկուսը դիմել են փախուստի

Կրակոց՝ Աբովյանում. գողերից մեկը բռնվել է, երկուսը դիմել են փախուստի

8
0

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հերթական գողն է բռնվել հանցանքի վայրում։

Ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատում են, որ 2 հոգի վազելով դիմում են փախուստի, իսկ մեկին, ոստիկանները հետապնդելով, կարողանում են վնասազերծել։

Ոստիկանության ծառայողները՝ որպես նախազգուշացում, 1 կրակոց են արձակում, որպեսզի հանցագործը կանգ առնի, սակայն նա դիմում է փախուստի, բայց նրան չի հաջողվում.  տաք հետքերով ոստիկանների կողմից վնասազերծվում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած ու գողության կասկածանքով բռնվածը Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Ասլանյանն է, ով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք «բոլգարկա», դիմակ, երկաթե լինգ, դանակ, որոնք քննիչի որոշմամբ առգրավվել են։