Գլխավոր Աշխարհ Կրեմլը Զելենսկուն առաջարկել է Պուտինի ձեռքը սեղմել՝ առանց Ղրիմի հարցը բարձրացնելու

Կրեմլը Զելենսկուն առաջարկել է Պուտինի ձեռքը սեղմել՝ առանց Ղրիմի հարցը բարձրացնելու

9
0

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը՝ Ղրիմն Ուկրաինային վերադարձվելու դեպքում Ռուսաստանի նախագահի ձեռքը «հարյուր անգամ սեղմելու» պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:

«Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա ավելի լավ է Պուտինի ձեռքը սեղմել՝ առանց Ղրիմի հարցը բարձրացնելու. սա հաստատ է: Ինչ վերաբերում է Դոնբասին, ապա այստեղ պետք չէ սեղմել Պուտինի ձեռքը, այլ ավելի շուտ պետք է կատարել Մինսկի պայմանավորվածությունները»,- հայտարարել է Պեսկովը:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմի վերադարձի դիմաց պատրաստ է հարյուր անգամ սեղմել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը:

«Եթե վաղը հողը՝ Դոնբասը, վերադարձնեն, պատրաստ եմ տասն անգամ, իսկ եթե Ղրիմը, ապա պատրաստ եմ հարյուր անգամ սեղմել ձեռքը: Հանուն արդյունքի ամեն ինչի պատրաստ եմ»,- ասել էր Ուկրաինայի նախագահը: