Գլխավոր Հասարակություն Կրթական մթնոլորտի փոփոխությունները մոտիվացնում են աշակերտներին

Կրթական մթնոլորտի փոփոխությունները մոտիվացնում են աշակերտներին

13
0

Տարբեր մեթոդաբանության ուսումնասիրումն անչափ օգտակար է կրթության ոլորտում ռազմավարության մշակման եւ իրականացման համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ «Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որը պետությունն՝ ի դեմս նախարարության անցկացնում է կրթության որակի բարձրացման նպատակով:

«Կրթական մթնոլորտի փոփոխությունները, փակ տարածքներից աշակերտների դուրս բերումը նրանց մոտիվացնում են եւ գիտելիքներ ստանալու ձգտում առաջացնում»,- նշեց նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ