Գլխավոր Առողջապահություն Կփորձենք չերկարաձգել 7 օրվա ժամկետը․ Տիգրան Ավինյան

Կփորձենք չերկարաձգել 7 օրվա ժամկետը․ Տիգրան Ավինյան

21
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է կառավարության նիստը: Նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերջին օրերի ուղևորահոսքին:

«Հիմա ձեռքիս տակ ունեմ ընդհանուր ուղևորահոսքի թվերը… Երեկվա դրությամբ ունեինք 18000 ուղևոր, որը նշանակում է, որ ուղևորահոսքը Երևանում մոտավորապես 30 անգամ կրճատվել է, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում: Մեր քաղաքացիները, կարծում եմ, բավականին գիտակցաբար են մոտենում իրավիճակին։ Իհարկե, նաև լինում են խախտումներ: Ուզում եմ տեղեկացնել, որ ոստիկնությունը երեկ 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել: Պետք է խնդրեմ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, և այս սահմանափակումներն արված են միայն առողջապահական նկատառումներով… Եվ հուսով եմ, որ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, մենք հենց մեր մատնանշած 7 օրվա ժամկետում էլ կփորձենք տեղավորվել ու ավել օրեր չխնդրել սահմանափակ ռեժիմով տեղաշարժվելու հետ կապված»,- նշեց Ավինյանը: