Գլխավոր Աշխարհ Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ...

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

14
0

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի գնդակոծման հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 30 մարդ:

Սիրիական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել 3 զոհի եւ մի քանի վիրավորի մասին:

Կրակահերթի տակ են առնվել Սիրիայի Ալ-Ազամիա եւ Սալահ-էդ-Դին շրանները, ինչպես նաեւ Ջամիլիա շրջանը Հալեպի կենտրոնում:

Sham FM ռադիոն էլ հայտնում է, որ վիրավորները ոչ թե 30-ը, այլ 31-ն են, իսկ 5 զոհերից մեկը կին է, մյուսը՝ մանկահասակ երեխա:

Ավելի վաղ Հալեպի ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ քաղաքի մոտակայքում գործող ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռային հարվածների էր ենթարկվել քաղաքը, որի հետեւանքով Ալ-Ադամիա թաղամասում զոհվել էր 1 մարդ, իսկ Ալ-Ջամալիա թաղամասում 3 մարդ էր տուժել՝ ստանալով վնասվածքներ: