Գլխավոր Լուրեր ՀԱԿ-ը կգա իշխանության. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ը կգա իշխանության. Լևոն Զուրաբյան

10
0

ՀԱԿ

Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած օրինագծինˋ նկատեց, որ օրենքը այնքան փնթի է ներկայացված, որ չի թաքցնում օրենքի իրական նպատակը.«Պարոն նախարար այնքան արհամարանք ունեք հանրային կարծիքի նկատմամբ , այնքանփնթի եք գտնվել օրինագծերի և նրանց հիմնավորումների պատրաստման գործում, որ ինքներդ էլ չեք նկատել, թե ինչպես եք ներկայացված փաստաթղթերում ակամա մատնել փոփոխությունների իրական նպատակը: Ձեր ներկայացրածի համաձայն պարզվում է, որ կրթության ոլորտի մեծագույն չարիքը ակադեմիական ազատությունն ու ինքնակառավարման իրավունքն է»,- իր ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավորը վստահեցրեց, որ երբ իրենք գան իշխանության կրթության ոլորտը էական փոփոխությունների է ենթարկվելու: ՀԱԿ իշխանության գալու միտքը մի պահ իրար խառնեց ՀՀԿ շարքերը: ՀՀԿ-ականների ակտիվությանն ի պատասխան Լևոն Զուրաբյանն ասաց, որ զարմանալ պետք չէ, քանի որ ՀԱԿ-ը, պարտադիր, ինչ-որ մի օր իշխանության գլուխ է գալու: