Գլխավոր Սպորտ Հաղթանակները դեռ առջևում են․ հայ բռնցքամարտիկը՝ համաշխարհային ասոցիացիայի տիտղոսակիր

Հաղթանակները դեռ առջևում են․ հայ բռնցքամարտիկը՝ համաշխարհային ասոցիացիայի տիտղոսակիր

13
0
RIO DE JANEIRO, BRAZIL - AUGUST 15, 2016: Russia's Mikhail Aloyan looks on during the men's -52 kg preliminary boxing bout against France's Elie Konkie at the Rio 2016 Summer Olympic Games, at Riocentro - Pavilion 6. Valery Sharifulin/TASS Áðàçèëèÿ. Ðèî-äå-Æàíåéðî. 15 àâãóñòà 2016. Ðîññèéñêèé ñïîðòñìåí Ìèõàèë Àëîÿí â ïîåäèíêå ïðîòèâ ôðàíöóçñêîãî ñïîðòñìåíà Ýëè Êîíêè â 1/8 ôèíàëà íà ñîðåâíîâàíèÿõ ïî áîêñó ñðåäè ìóæ÷èí â âåñîâîé êàòåãîðèè äî 52 êã íà XXXI ëåòíèõ Îëèìïèéñêèõ èãðàõ. Âàëåðèé Øàðèôóëèí/ÒÀÑÑ

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի  (WBA Gold) ոսկե տիտղոսը՝ Կեմերովոյում հաղթանակ տանելով պանամացի Ռոնալ Բատիստայի դեմ մենամարտում: Ալոյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, 52.16 կգ քաշային կարգում մենամարտը, որն անց է կացվել «Արենա» համալիրում, բաղկացած է եղել 12 ռաունդից:

«Հաղթանակները դեռ առջևում են»,- մենամարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Ալոյանը: Ալոյանը պրոֆեսիանալ սպորտ է մուտք գործել 2017-ի մայիսին:  Նա 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2011, 2013) և Եվրոպայի չեմպիոն (2010):