Գլխավոր Աշխարհ Համաշխարհային առեւտրի հիմքերը քայքայվում են․ մնացել են հաշված օրեր․ Der Spiegel

Համաշխարհային առեւտրի հիմքերը քայքայվում են․ մնացել են հաշված օրեր․ Der Spiegel

10
0

ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Առեւտրի համաշխարհային կազմեկերպության (ԱՀԿ) վերաքննիչ մարմինը մոտ օրերս հարկադրված կլինի դադարեցնել իր գործունեությունը, որից հետո «համաշխարհային առեւտրի կանոնները փաստացի կերպով կդադարեն գործել»: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով գերմանական Der Spiegel հանդեսին։

ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնում կա յոթ տեղ, բայց դրա գործունեության համար անհրաժեշտ Է առնվազն երեք անդամ: Այժմ այդ մարմնում հենց երեք ատենակալներ են, սակայն դեկտեմբերի 10-ին լրանում Է նրանցից երկուսի լիազորությունների երկրորդ եւ վերջին ժամկետը: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի մեղքով ԱՀԿ-ն «կդառնա անգործունակ», նշում Է Spiegel-ի հոդվածագիրը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարն ամեն ինչ անում Է, որպեսզի կաթվածահար անի կազմակերպության գործունեությունը: Ինչպես պարզաբանում Է լրագրողը, այդ կանխատեսման պատճառն այն Է, որ վերջին երկու տարվա ընթացքում Վաշինգտոնն արգելափակում Է ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնի նոր անդամների ընտրության գործընթացը:

«Դրանով իսկ կգա վերաքննիչ մարմնի, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ համաշխարհային առետրի գլխավոր վերահսկիչ ատյանի վերջը»,- գտնում Է հեղինակը:

Այն բանից հետո, երբ մարմինը դադարեցնի իր գործունեությունը, «կփլուզվի ԱՀԿ-ի ամբողջ համակարգը», ինչը կհանգեցնի համաշխարհային առեւտրի կանոնների գործողությունների դադարեցման, ասված Է հոդվածում:

Բրյուսելում կարծում են, որ Թրամփը դրան Է ձգտում այն պատճառով, որ «առանց ԱՀԿ-ի աշխարհում հույս ունի ավելի շահավետ պայմաններ կորզել ԱՄՆ-ի համար», պնդում Է հոդվածի հեղինակը։