Գլխավոր Առողջապահություն Համացանցը ողողվել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման մասին կեղծ լուրերով

Համացանցը ողողվել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման մասին կեղծ լուրերով

820
0

Վերջին օրերին համացանցը ողողվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակների մասին կեղծ լուրերով։

Հարգելի ընթերցողներ, կոչ ենք անում զգոն լինել, տարբերել հավաստի տեղեկատվությունը կեղծ լուրերից, չտրվել սադրանքներին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վիճակը վերահսկվում է, այս պահի դրությամբ չի արձանագրվել եւ ոչ մի վարակակիր, իսկ կասկած հարուցող բոլոր քաղաքացիները գտնվում են պատշաճ հսկողության տակ:

Հետեւեք կանխարգելման կանոններին` հաճախ լվացեք ձեր ձեռքերը, խուսափեք մարդկանց մեծ կուտակումներից, մարդաշատ վայրերից եւ հարբուխի նշաններ ունեցող մարդկանց հետ շփումներից:

Առողջություն բոլորիս: