Գլխավոր Լուրեր «Համբալների» և «կազյոլների» ժամանակը

«Համբալների» և «կազյոլների» ժամանակը

12
0

11511392386_21b5b7a950_n

Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը  «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկին անվանել էր «համբալ», երբ վերջինս նրան մեղադրել է իրենց փողերը ուտելու մեջ։Կարապետյանը  նրան պատասխանել էր . «Ես փող չեմ ուտում, բերում եմ քու նման համբալներին եմ կերակրում»։

Այս միջադեպը բավականին ակտիվ քննարկվեց լրատվամիջոցների կողմից, և շատերը քննադատեցին Կարեն Կարապետյանի այդպիսի արհամարհական վերաբերմունքը սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Այս ամենից հետո Կարեն Կարապետյանը ստիպված եղավ բացատրություն տալ և ներկայացնել, որ ինքը բարկացած է եղել, և որ ինքը բարեգործ է ու այս երկրի համար միլիոնավոր դոլարներ է ծախսում, հետևաբար «երկրի փողերը ուտելը» իր համար անտանելի վիրավորանք է եղել, այդ իսկ պատճառով  նման արտահայություն է թույլ տվել:

Թերևս այս ամենին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այժմ արդեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը չհիշեր իր նախկին խոսելաոճը: Այսօր, երբ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում էր հայտարարվել, լրագրողները փորձեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին հարցեր ուղղել: «Ա1 պլյուսի» լրագրողը պատգամավորին հարցրեց. «Պարո’ն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում «դավաճան ՀՀԿ-ականների» մասին հարցադրմանը», Կարեն Կարապետյանը շատ ագրեսիվ կերպով խլեց  լրագրողի ձեռքից խոսափողը` ասելով. «Ես հարցազրույց չեմ տալիս: Ոչ մի հարց, ասեցի: Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»:

Հետաքրքիր է, թե այս անգամ ինչ է ասելու Կարեն Կարպետյանը, չէ որ լրագրողը նրան «փող ուտելու» մեջ չի մեղադրել, այլ փորձել է պարզել պատգամավորի տեսակետը: Կարեն Կարապետյանը, ով երկար ժամանակ իրեն ժողովրդական պատգամավոր էր ներկայացնում, ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր և Մանվել Բադեյանի, իր և Մհեր Սեդրակյանի միջև ոչ մի տարբերություն չկա. ուղղակի Կարեն Կարապետյանը մի փոքր ավելի հարուստ է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ