Գլխավոր Սպորտ Հայազգի մարզիկը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը

Հայազգի մարզիկը դարձել է սամբոյի պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը

69
0

Ռուսաստանում հանդես եկող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակիչ մենամարտում հաղթել է ուզբեկստանցի մարզիկին։

Նշվում է, որ հայազգի մարզիկը, որը հանդես է գալիս մինչև 82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը մարզական սամբոյի պատմության մեջ։