Գլխավոր Հայաստան Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

15
0

Եվրամիության Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»: Որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկով հարկման առումով սահմանված արտոնյալ կարգավորումները, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և դրանով իսկ ստանձնել է ՀՀ հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն: