Գլխավոր Լուրեր Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես

Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես

16
0

Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքը չի դիտարկում որպես բիզնես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,- ասաց Մնացականյանը:

2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձելոր Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է ԱդրբեջանինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանիպաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանըև ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները: