Գլխավոր Տեսանյութ Հայաստանը շատ հետաքրքիր ապագա ունի. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանը շատ հետաքրքիր ապագա ունի. Խաչատուր Սուքիասյան

147
0

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը:

-Պարո՛ն Սուքիասյան, այսօր Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր: Դուք Մարտի 1-ի գործով նախկին մեղադրյալ եք, հիմա ի՞նչ եք մտածում այս դատավարության մասին:

-Մտածում եմ այն, ինչը որ կա, ինչ-որ տեսնում ենք այսօր և ինչ-որ տեսել ենք 2008թ-ին և դրան հաջորդած տարիներին՝ ճնշումներ, անօրինականություններ… Գիտեք՝ ամենաշատը մեր ընտանիքը տուժեց, բայց մենք լուռ ենք, ցանկանում ենք մեզ արժանապատիվ դիրքում պահել: Այս պահին քրեական գործ է ընթանում, ամբողջը իրավական հարթության մեջ ենք դիտում և ոչ մի մասնակցություն և միջամտություն չենք ունենում, տեսնենք՝ ինչով կավարտվի, խոսքը Բջնիի գործարանի մասին է՝ մեր «Վալես Արմենիա» կազմակերպության մասին, որը ստիպողաբար վերցրեցին՝ շատ քիչ վճարելով, իսկ Բջնին ոչ մի կապ չուներ, կարծեմ արդեն փորձաքննության է տրված: Ամեն ինչ պարզ է, դա Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենասև էջերից մեկն է, որը պետք է հանգուցալուծվի:

-Մի հետաքրքիր նրբերանգ կա, այդ ժամանակ Ձեզ հաջողվե՞լ է որևէ պայման դնել այդ գործարքի հիմքում, թե՞ պայմանները միայն դիմացինն է թելադրել:

-Այդ ժամանակ, չէ՛, բիրտ ուժով հարձակումներ էին, մենք կարիք էլ չունեինք պայմաններ դնելու, հասկանում էինք, թե ինչ վիճակում էինք հայտնվել, մենք հասկանալով ենք մտել այդ ամեն ինչի մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում