Գլխավոր Հասարակություն Հայաստանի բյուջեն մեր ժողովրդի ընտանեկան գումարն է. Փաշինյան

Հայաստանի բյուջեն մեր ժողովրդի ընտանեկան գումարն է. Փաշինյան

16
0

Հայաստանի պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է. այսպիսի խորհրդանշական ձևակերպում տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում բյուջե 2020-ի նախագծի քննարկման վերաբերյալ իր ամփոփիչ խոսքում:

Այդ համատեքստում վարչապետը հիշեցրեց իր հնչեցրած կարգախոսը, այն է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ սկսած պաշտոնյաներից, շարունակած գնորդով ու վաճառողով, պետական բյուջեին պետք է վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին են վերաբերվում»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:

Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ այս բյուջեն հեղափոխական է, իսկ պետության գանձարանից գումարներ վատնողներին, ատկատների հնարավոր հեղինակներին զգուշացրեց, որ ներում-բեկում չի լինելու՝ անկախ նրանից, թե որ քաղաքական թիմից են: