Հայաստանի հավաքականը փառահեղ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

    185
    0

    Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը:

    Լարված ու թեժ մթնոլորտում անցած խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4-2 հաշվով:

    Հայաստանի հավաքականն այս հաղթանակով J խմբում վաստակած 9 միավորով երրորդն է: Իտալիայի հավաքականը 15 միավոր է վաստակել, իսկ երկրորդ հորիզոնականով ընթացող Ֆինլանդիայի հավաքականն իր ակտիվում 12 միավոր ունի: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 4-րդն է 7 միավորով:

    1-0` Հենրիխ Մխիթարյան, 3          

    1-1` Էդին Ջեկո, 13

    2-1` Հենրիխ Մխիթարյան, 66

    2-2` Ամեր Գոյակ, 70

    3-2` Հովհաննես Համբարձումյան, 77

    4-2` Ստիպե Լոնչար, 90+5, ինքնագոլ
     

    Զգուշացումներ` Գևորգ Ղազարյան, 33, Արամ Հայրապետյան, 85 — Էդին Վիշչա, 25, Մուհամեդ Բեշիչ, 45+1, Միրալեմ Պյանիչ, 72, Էդին Ջեկո, 72

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
    խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ