Գլխավոր Աշխարհ Հայաստանի հումանիտար առաքելության կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել

Հայաստանի հումանիտար առաքելության կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել

12
0

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։

Ինչպես հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի վարչությւոնից, սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև Հայկական ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի եւ սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար. «Մեր հայ գործընկերները  մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»։
Հաղորդվում է, որ հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ  իշխանություններին, ինչպես նաև առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ