Գլխավոր Քաղաքական Հայաստանի ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռների մոտ. վարչապետ

Հայաստանի ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռների մոտ. վարչապետ

25
0

Աժ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀ խմբակցության ներկայացուցիչ Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորը նախ հիշեցրեց, որ անցյալ տարեվերջին հանրային քննարկման դրվեց համապարփակ բժշկական հայեցակարգը, որով նախատեսվում է նպատակային նոր առողջապահական հարկատեսակի ներդրումը` 6 տոկոսի չափով:

Դիտարկմանը՝ արդյոք արդարացված է նման համակարգի հնարավոր ներդրումը և որքանով է դա ձեռնտու հանրության համար, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցի դռների մոտ:

«Մեր քաղաքականությունն այն է, որ ՀՀ քաղաքացիները ստանան պատշաճ առողջապահական ծառայություն: Մենք այդ հարցը բազմիցս քննարկել ենք կառավարությունում, համապարփակ համակարգի ներդրման մասին, բժշկական ապահովագրության մասին, սակայն դեռ միասնական մոտեցում չկա»,- նշեց կառավարության ղեկավարը:

Պատգամավորը մտավախություն հայտնեց, որ այդ հիշյալ հարկատեսակի ներդրումը կարող է ազդել խոցելի խմբերի վրա, առաջարկելով այդ բեռը չթողնել միայն աշխատող քաղաքացիների վրա, այլ սահմանել բոլոր հարկատուների դեպքում:

Վարչապետը հիշեցրեց, որ հունվարի 1-ից Հայաստանում բարձրացվել են մինչև 150 հազար ստացող աշխատող 130 հազար քաղաքացիների աշխատավարձերը:

«Մենք այդ հարկային համահարթեցումն արել ենք, որպեսզի և’ գործատուներին, և’ աշխատողներին քաջալերենք, որ իրական աշխատավարձները ֆիքսվեն, և դրանից հետո ունենանք ավելի օբյեկտիվ պատկեր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: