Գլխավոր Հասարակություն Հայաստանն ամենազայրացկոտ երկիրն է

Հայաստանն ամենազայրացկոտ երկիրն է

15
0

Gallup Global Emotions-ը կազմել է զայրույթի մակարդակի՝ աշխարհի պետություններում եղած ցուցանիշը 143 երկրի համար։

Պարզվում է՝ զայրանալու հակում ունեն հատկապես Մերձավոր Արեւելքում։ Իսկ ահա Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «նախորդ օրը զայրույթ են ապրել», ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը։ Երկրորդ տեղում Իրաքն է 44 տոկոսով։ Իրաքցիներն էլ ունեն բազմաթիվ պատճառներ զայրանալու։

Եռյակը եզրափակում են իրանցիները 43 տոկոսանոց ցուցանիշով։ Այստեղ էլ զայրանում են տնտեսական ու սոցիալան խնդիրների ու հիասթափությունների պատճառով, որոնք հատկապես վերջին տարիներին են առավել ցցուն ծառացել։