Գլխավոր Սպորտ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ձնամարտի չեմպիոնների լիգա

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ձնամարտի չեմպիոնների լիգա

38
0

Գալիք ձմեռը կարևոր դեր է խաղալու հայաստանյան սպորտային համայնքում։ Հայաստանի ձնամարտի ֆեդերացին կազմակերպում է աննախադեպ խոշոր միջոցացում՝ Ձնամարտի չեմպիոնների լիգան, որը տեղի կունենա 2020 թ․ փետրվարի 22-23-ը։ Լիգան կմիավորի 20 միջազգային և տեղական թիմերի։ Աշխարհի 8 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Կանադա, Ճապոնիա, Չինաստան) Հայաստան կգան ձնամարտիկներ՝ փոխանակելու իրենց փորձը և մասնակցելու տարածաշրջանի ամենալայնամասշտաբ միջոցառումներից մեկին։ Ձնամարտի չեմպիոնների լիգայի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը, տարածել ձնամարտի մշակույթը և կապ հաստատել ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։

Միջոցառմանը մասնակցելու համար թիմ ունենալը պարտադիր է, քանի որ ձնամարտը թիմային խաղ է։ Ֆեդերացիան արդեն ընդունում է մասնակցության հայտեր։ Միջոցառման մանրամասները և գրանցման հղումը հասանելի են այստեղ։

Լիգայի օրակարգի վերաբերյալ Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ։ Մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ֆեդերացիայի պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/yukigassen.am/