Գլխավոր Քաղաքական Կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով․ Փաշինյանը՝...

Կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով․ Փաշինյանը՝ Սարգսյանի մեղադրանքի մասին

11
0
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ շեշտելով, որ որոշ արձագանքներ իրեն զարմացրել են, մասնավորապես՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին հենց 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։
«Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ «խնդրում եմ, մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում», ու էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ «ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանոց և ոչ թե 4 միլիոն դոլարանոց գործ»»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը, իր կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է։