Գլխավոր Հասարակություն «Հայաստանում ձևավորվել է ֆեյքապետություն». Արման Աբովյան

«Հայաստանում ձևավորվել է ֆեյքապետություն». Արման Աբովյան

16
0
Անդրադառնալով ԶԼՄ-ների՝ պետական միասնական գրանցամատյանից անվճար օգտվելու հնարավորություն ընձեռող օրինագծին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը կարևորեց օրենսդարական նախաձեռնությունը՝ կեղծ օգտատերերի բացահայտումը:
«Այս օրինագծի վերաբերյալ դրական գնահատականներ կան: Այն կարևոր է, որպեսզի հստակ իմանանք, թե ով է համացանցում զրպարտություն, սուտ տարածում, պատվեր կատարում կամ հակազգային տեղեկություն տարածում»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նրա բնորոշմամբ, ներկայում Հայաստանում ձևավորվել է «ֆեյքապետություն», երբ կա իրական Հայաստան՝ իր խնդիրներով, և դրա հետ մեկտեղ, հիմնականում՝ սոցցանցերում, մի զանգված, որը ձևավորում է այդ «ֆեյքապետությունը»: