Գլխավոր Իրավական Հայերի վարորդական իրավունքի խնդիրները կլուծվեն

Հայերի վարորդական իրավունքի խնդիրները կլուծվեն

67
0

«Սեպտեմբերի 17-ին ՌԴ Պետական դումայում տեղի ունեցավ մեր հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման հարցերով կոմիտեի համատեղ նիստը: Քննարկվեցին կարևոր հարցրեր: Արդեն մի քանի տարի է, ինչ ծառացած է Ռուսաստանի Դաշնությունում աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների վավեր չլինելու խնդիրը: Եվ դա խնդիր է, ինչը կապված է Հայաստանում ռուսերենի երկրորդ լեզվի կարգավիճակ ունենալու հետ: Այս խնդիրը, կարծես թե, միտված է ակտիվ լուծման: Նրանք էլ ընկալեցին ու արձագանքեցին, որ այնուամենայնիվ, մեր բոլոր դպրոցներում ռուսերենի ուսուցումը պարտադիր է, բուհերում ևս անցնում են, լեզվաիմացությունն, ըստ էության, ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ ցածր չէ, հակառակը` կարող է լինել նաև ավելի բարձր: Եվ մեզ շատ հստակ խոսք են տվել, որ այդ հարցը պետք է մինչև տարվա վերջ լուծվի»,-ասել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանում Պետական դումայի համապատասխան կոմիտեի հետ համատեղ նիստում գործընկերները խոստացել են, որ մինչև տարեվերջ կլուծվի հայաստանցիների վարորդական իրավունքների ճանաչման հարցը:

Ինչպես փոխանցում է armenpress.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ