Գլխավոր Խոհանոց Հայկական խոհանոց. լավաշով և ձկով ռուլետ

Հայկական խոհանոց. լավաշով և ձկով ռուլետ

25
0

Հայկական խոհանոցի առանձնահատուկ համի գաղտնիքը պայմանավորված է այն բանով, թե որտեղ է այն եփվում: Օրինակ թոնիրի մեջ է թխվում հայկական հացը, մսային կերակուրները: Ապուրներին առանձնահատուկ համ ու հոտ է տալիս կավե պասքը, որը հայկական բարձրավանդակում կիրառվել է հնուց ի վեր:

Հետաքրքիրն այն է, որ հայկական որոշ կերակրատեսակների անունները կապված են ամանեղենի անունների հետ. այն ամանը, որի մեջ պատրաստվել է կերակուրը, տվյալ ճաշը կրել է այդ անունը, ինչպես օրինակ՝ կճուճը, տապակը, չանախը:

Հայկական խոհանոցի ավանդականությունը պայմանավորված է խոհանոցային հնագույն եղանակներով, մթերքի հումքով և համային ներդաշնակության պահպանումով:

Այսօր ներկայացնում ենք համեղ և թեթև ուտեստ՝ Լավաշով և ձկով ռուլետ Հայկական Ձկնեղեն է:

Ինչպես պատրաստել.

1 գլ սոխը մանր կտրտել, կարագով տապակել, ավելացնել քերած գազարը, տապակել՝ մինչև գազարը վառ երանգ ստանա, ավելացնել մանր կտրտած և ջրքամած սունկը, տապակել՝ մինչև հեղուկը գոլորշիանա, համեմել: Ձկան փափկամիսն առանձնացնել, 1 գլ.սոխի հետ աղալ, վրան 1 ձու ջարդել, կոճապղպեղ, աղ ու պղպեղ անել, խառնել: 2 Խաշած և կտրտած ձվերն ավելացնել կրակից վերցրած սոխեռածին, խառնել: Լավաշը 4 մասի կտրել, ամեն մասից ձկան խճողակն այնպես քսել, որ եզրերը բաց մնան, մեջտեղում երկարությամբ խճողակ դնել, տոլմայի նման փաթաթել, դնել յուղած տապակի մեջ: Ռուլետներին թթվասեր քսել, ցողել ավելացած կարագը: Տապակին ալյումինաթուղթ քաշել, դնել 200* տաքացրած ջեռոցը, եփել 30 րոպե, ալյումինաթուղթը հեռացնել, թողնել կարմիր կեղև կապի: Մատուցել կիտրոնի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ