Գլխավոր Արցախ Հայկական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել. ՊՆ-ը հերքում է

Հայկական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել. ՊՆ-ը հերքում է

30
0

«Ինտերֆաքս Ադրբեջան»-ը գրել էր, թե երեկ երեկոյան ադրբեջանցի սահմանապահները կանխել են հայկական դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստանի հետ սահմանին։ Այս տեղեկությունը հերքել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ապատեղեկատվություն է»,- ասել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել։

Նշվել էր նաև, թե իբր եղել է խոշոր տրամաչափի զենքերով ինտենսիվ հրետակոծություն, սակայն այս լուրը նույնպես ՀՀ ՊՆ-ը համարեց ապատեղեկատվություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ