Գլխավոր Իրավական Հայկուհի Խաչատրյանը՝ երեխայի գործով նախաքննության մասին

Հայկուհի Խաչատրյանը՝ երեխայի գործով նախաքննության մասին

98
0

Հանրապետական ծննդատանը իր երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ իր մահացած երեխայի դին քողարկում են, քանի որ ինքը ԴՆԹ հետազոտություն է պահանջել և՛ ՀՀ-ում, և՛ ՀՀ-ից դուրս:

Araratnews.am-ը փորձեց պարզել, թե այժմ ինչ ընթացքի մեջ է գործի նախաքննությունը: Մեզ հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ այժմ վստահ կարող է ասել, որ իր երեխան մահացած չէ, քանի որ հակառակն ապացուցող բավարար փաստեր չկան: Այլ մանրամասներ այժմ չի կարող հանրայնացնել, սակայն վստահեցնում է, որ փորձաքննությունն իր արդյունքները կտա:

Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը ավելի վաղ հայտնել էր, որ իր տվյալներով՝ երեխայի դի չի հրկիզվել։ Կան ապացույցներ, պարզապես թաքցնում են դին, քանի որ ԴՆԹ հետազոտությունը անխուսափելի է: «Թող պաշտոնապես հայտարարեն հրկիզման մասին քննչականում, այդ ժամանակ իրենց ապագա հրկիզման ժամանակը կմոտենա գաղութում»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ այսօր կալանավորվեց «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը։