Գլխավոր Հասարակություն Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

11
0

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: 

Հայկ Մարությանը շնորհավորել է հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:

Եվրամիության ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությամբ Երեւանում իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի, հատկապես՝ մետրոպոլիտենի արդիականացման, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների կառավարման եւ այլ ոլորտներում:

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստակամ է խորացնելու եւ ընդլայնելու փոխգործակցության սահմանները: