Գլխավոր Իրավական Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հայտնաբերվել են հետախուզվողներ

22
0

Ոստիկանության ՔՀԳՎ, ՀԿԱՎ, ոստիկանության կրթահամալիրի և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 11-ին, Իսակովի 29 հասցեի մոտից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, Խանջյան փողոցից բերման են ենթարկվել 48-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 15-ին, ժամը 19.20-ին, Արարատ քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: