Գլխավոր Ֆուտբոլ Հայտնի են Ալաշկերտի մրցակիցները ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում

Հայտնի են Ալաշկերտի մրցակիցները ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում

7
0

Հայտնի են «Ալաշկերտի» երկու մրցակիցները ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 28-ին ստուգողական խաղում «Ալաշկերտը» կհանդիպի «Ուրարտուին»: Խաղը կկայանա մրցակցի մարզահամալիրում և կմեկնարկի 16:00-ին:

Փետրվարի 1-ին կմրցենք ռուսական «Արմավիրի» հետ, որը հավաք կանցկացնի Երևանում:

Փետրվարի 6-ից «Ալաշկերտը» երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:

Աղբյուրը՝ armsport.am